Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Lյարդի աշխատանքի համար 5 արդյունավետ մթերք. news.am

Lյարդի աշխատանքի համար 5 արդյունավետ մթերք. news.am

Լյարդը առանցքային դեր է խաղում օրգանիզմից թունավոր նյութերը հեռացնելու գործում: Որոշ մթերքներ օգտակար են լյարդի համար եւ օգնում են բարելավել դրա աշխատանքն ու մաքրել այն:

1. Մրգեր եւ բանջարեղեն

Մրգերն ու բանջարեղենը պարունակում են մանրաթելեր եւ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը վնասակար տոքսիններից՝ դրանով իսկ թեթեւացնելով լյարդի աշխատանքը: Հենց այս մթերքներն են ցանկացած առողջ սննդակարգի հիմքը, այդ պատճառով դրանք անտեսել չի կարելի:

2. Ձիթապտղի յուղ

Ի հեճուկս տարածված կարծիքի՝ ձիթապտղի յուղը չի պարունակում ավելի մեծ քանակությամբ կալորիաներ, քան արեւածաղկինը: Ավելին՝ ձիթապտղի յուղը երկար ժամանակ պահպանում է հագեցածության զգացումը եւ պաշտպանում շատ ուտելուց, ինչպես նաեւ` շաքարի մեծ քանակ օգտագործելուց: Ձիթապտղի յուղը պարունակում է առողջության համար օգտակար Օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք իջեցնում են լյարդի հիվանդությունների ռիսկը:

3. Այլընտրանքային հացահատիկ

Այլընտրանքային հացահատկի օգտագործումը, ինչպես կինոան, կորեկը եւ հնդկաձավարը, կարող է օգնել նվազեցնելու լյարդի ծանրաբեռնվածությունը: Այդ հատիկավոր բույսերը պարունակում են մանրաթել, որն առանցքային դեր է խաղում լյարդի մաքրման համար:

4. Քրքում

Քրքումը պարունակում է հակաբորբոքային տարրեր եւ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը տոքսիններից՝ պակասեցնելով լյարդի վնասումը: Բացի այդ, քրքումը պաշտպանում է լյարդն անառողջ ճարպերի եւ ալկոհոլի ազդեցությունից:

5. Կանաչ թեյ

Առավոտյան մեկ բաժակ կանաչ թեյը կօգնի լյարդն առողջ պահել: Կանաչ թեյում առկա հակաօքսիդանտներն ու պոլիֆենոլները կանխում են լյարդի բորբոքումը եւ նպաստում են օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ja-zdorov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ